Համոզված եղեք, որ ի դեմս Ֆինում ՍՊԸ-ի, Դուք կատարել եք ճիշտ ընտրություն:
Իմանալ ավելին«Ֆինում» ՍՊ Ընկերության գործունեությունը նպատակաուղղված է բարձրացնելու մեր գործընկերների ակտիվների կառավարման արդյունավետությունը, մշակելու արդի շուկայական տնտեսության պայմաններին համապատասխան մրցունակ և ճկուն ռազմավարություն՝ միաժամանակ ապահովելով ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության բարձր մակարդակ և հարկային ու ֆինանսական նվազագույն ռիսկեր:
Հաշվապահական հաշվառման վարման ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի դասակարգումը, լրացումը, պրոֆեսիոնալ հաշվապահական ծրագրի օգնությամբ համապատասխան հաշվապահական գրանցումների վերլուծումը և համապատասխանեցումը։
Կազմակերպության կողմից մատուցվող հաշվապահական ծառայության կարևոր մասն է կազմում հարկային հաշվառման ճշգրիտ և գրագետ վարումը, ինչը հնարավորություն է տալիս թեթևացնել և օպտիմալացնել հարկային բեռը:
Պարտադիր ներկայացման ենթակա հաշվարկներից և հաշվետվություններից բացի բաժնետերերի պահանջով պատրաստվում են նաև կոնսոլիդացված հաշվետվություններ: Վերլուծական հաշվետվությունը պատրաստվում է տարբեր լեզուներով, և կարող են հաշվի առնվել նաև հաշվապահական տարբեր համակարգերի միջև եղած տարբերությունները:
Այս ընթացքում մենք հասցրել ենք ձեռք բերել մեր գործընկերների վստահությունն ու գոհունակությունը մեր կողմից մատուցվող հաշվապահական ծառայության որակի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Կազմակերպությունը տրամադրում է ինչպես պարբերական հաշվապահական ծառայություններ, այնպես էլ ապահովում է մեկանգամյա առանձնահատուկ խնդիրների լուծում:
Ready to start your next project with us? That's great! Give us a call or send us an email and we will get back to you as soon as possible!